Սեֆիլյանը հանդիպել է Բակո Սահակյանին. Ավտոերթը հետաձգվել է
Shabat.am-ը գրում է.100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը
Արցախի ղեկավարության հետ Շարժման ներկայացուցիչների
հանդիպման արդյունքների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 19-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչները Արցախի ղեկավարության առաջարկությամբ մեկնել էին Ստեփանակերտ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպելու և Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր քննարկելու նպատակով:
Շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Էմիլ Աբրահամյանը նախագահական նստավայրում հանդիպել են Բակո Սահակյանին և նրա հետ քննարկել դեկտեմբերի 20-ին Արցախի տարածքում նախատեսված իրազեկման ավտոերթի անցկացման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:
Հանդիպման երկրորդ փուլում քննարկմանը մասնակցել են նաև Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, ՆԳ նախարար Կ. Աղաջանյանը, գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Ս. Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Ա. Ղարամյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գ. Սարգսյանը, ինչպես նաև Շարժման ներկայացուցիչ Պ. Մանուկյանը և «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի ներկայացուցիչ Վ. Բադասյանը:
Բակո Սահակյանը և մյուս պաշտոնատար անձինք դիրքորոշում են հայտնել, որ ավտոերթը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել Արցախի համար:
Նրանց փաստարկումների էությունն այն է եղել, որ կիսապատերազմական վիճակում գտնվող և չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ-ի հետ նրա ամուր կապը, որը, ըստ նրանց, առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախցիների հավատի ու վստահության վրա, մինչդեռ ավտոերթերը կարող են սասանել այդ հավատն ու վստահությունը: Այդ պատճառով նրանք առհասարակ խիստ անցանկալի են համարել երևանյան քաղաքական գործընթացների մեջ արցախցիներին ներքաշելը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
