Սեպտեմբերի 1-ից դպրոցների շրջակայքում անվտանգության միամսյակ կլինի
Ինչպես նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
«Բոլորիս ջանքերով պետք է հասնենք արդյունքի, ինչի համար կոչ եմ անում մանկավարժներին հենց առաջին իսկ օրից սովորեցնել երթևեկության կանոնները, վարորդներին էլ կոչ եմ անում մեքենաները վարել սթափ վիճակում և լինել ավելի ուշադիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը
