«Սեքս-սկանդալ» -ը սիրեցին.Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել է միջամտել ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին միմիայն նախարարության լիազորությունների շրջանակում: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություններ կան ճարտարագիտական համալսարանում զարգացող սեքս-սկանդալի վերաբերյալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում պոլիտեխնիկում, բայց այդ «սեքս-սկանդալ» արտահայտությունը լրագրողները սիրեցին»:
