Սեքս-սկանդալի հետքերով. Պոլիտեխնիկի ՏՏ բաժնի նախկին պետի բաց նամակն՝ Աշոտյանին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Պոլիտեխնիկում տիրող իրավիճակին:
«Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած` իր անձի շուրջ սեքս-սկանդալի գործով մեղքը Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է «բարդել» իմ ուսերին` սեփական անունը մաքրելու համար, այդ նպատակին հասնելու համար չխնայելով ոչ մի միջոց եւ հաշվի չառնելով ոչ բարոյական արժեքները, ոչ իրավական նորմերը։ Պրն. Թոքմաջյանը բացահայտ հայտարարում է, որ ինքն ինձ է կասկածում սեքս-սկանդալի գործում, այն պարագայում, երբ համակարգիչը, որից հնարավոր կլիներ ստանալ իր ՖԲ գաղտնաբառը, իր անձնական նոութբուքն է, որը երբեք միացված չի եղել համալսարանի ներքին ցանցին, մշտապես օգտագործել է 3G ինտերնետ եւ երբեք չի սպասարկվել կամ հասանելի չի եղել իմ կամ իմ կողմից այն ժամանակ ղեկավարվող վարչությանը։ Ես ինքս երբեք չեմ ունեցել նամակագրություն պարոն Թոքմաջյանի հետ։ Այսինքն` պնդել, թե ես կարող էի մուտք գործել նրա ՖԲ էջը, հավասարազոր է պնդել, որ ես ի վիճակի եմ մուտք գործել ցանկացած ՖԲ էջ, որը աբսուրդ է։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
