Սեռավարակները կարող են փոխանցվել ոչ միայն սեռական, այլ նաեւ կենցաղային ճանապարհով
"Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում տարեց-տարի սեռավարակների երտասարդացման միտում է նկատվում, ինչն անշուշտ անհանգստացնող երեւույթ է: Քանի որ սեռավարակներն այսօր արդեն երեսունից ավել հիվանդություններ են ներառում իրենց մեջ, որոնք պայմանավորված են մանրէներոով, մակաբույծներով, վիրուսներով եւ սնկերով",-Քրեական Քրոնիկոն-ի հետ զրույցում անդրադառնալով սեռավարակների տարածվածությանը եւ միտումներին ասաց Մ.Հերացու անվան մաշկավեներաբանության եւ կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ:
-Սեռավարակները մեծ մասամբ տարածվում կամ դիմացինին վարակման վտանգի են ենթարկվում սեռական ակտիվության ցանկացած դրսեւորման արդյունքում: Նշված երսունից ամենավարակիչ հիվանդություները, իրենց զարգացման ամենավարակիչ փուլում 50-60 տոկոսը չեն անցնում, ավելին կան անձիքնք, ովքեր չեն վարակվում օրինակ սիֆիլիսով, որը պայմանավորված է օրգանիզմում հակասիֆիլիսային մանրէներերի առկայությամբ: Մեր հանրության մոտ տպավորված է, որ սեռավարակներով հիմնականում վարակվում են սեռական ճանապարհով, բայց այս վարակները կարող են փոխանցվել նաեւ արյան փոխնարեկման, հյուսվածքների փոխպատվաստման եւ կենցաղային ճանապարհով:
- Ի՞նչով եք պայմանավորում սեռավարակների երտասարդացումը:
- Վերջին քսան տարիներին նկատվել է, որ սեռավարակները օրգամիզմում զարգանում են անախտանիշ, շատ հաճախ հիվանդին չեն անհանգստացնում, հիվանդներն էլ բավարար չափով առողջական կուլտուրա չեն դրսեւորում, որ տարին մեկ-երկու անգամ գնան եւ հետազոտեն թե սեռական եւ թե մնացած առողջությունը: Եվ դա է պաճառը, որ մեզ դիմում են արդեն բարդությունների, վարակի զարգացման փուլում, իսկ սեռավարակների առաջացրած բարդությունները շատ են: Երեսուն սեռավարակներից Հայաստանում ամենամեծ հիվանդացությունը ապահովվում են չորսը` սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը եւ տրիխոմոնիազը: Հիմնախնդրի մասշատբը բավական մեծ է, քանի որ այն միանգամից ազդում է մարդու սեռական եւ վերարտադրողական առողջության վրա:
մանրամասներն`այստեղ:
