Սերբիան երբեք չի աջակցի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Սերբիայի խորհրդարանի նախագահ
Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի աջակցի հակառուսական պատժամիջոցներին. հայտնում է Газета.ру-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Սերբիան երբեք չի ընդունի Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:
Գոյկովիչը նաև ընդգծել է, որ Սերբիան շնորհակալ է Ռուսաստանին Կոսովոյի և Մետոխիի հարցով մշտական աջակցության համար: