Սերժ Սարգսյանն ասել է, թե կարող է կանխատեսել ՀՀ հաջորդ ղեկավարին, սակայն անունն առայժմ չի տա
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Հայաստանի նախագահի խոսքով սակայն, մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի: Հիշեցնենք, որ թեեւ հայ-թուրքական արձանագրությունները ողջունել են Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Ռուսաստանը, սակայն դրանք երկու երկրների խորհրդարանների կողմից չեն վավերացվել:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ եղած խնդիրներին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ քննադատել է միայն ադրբեջանական ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը սակայն երբեք չի վիրավորել ադրբեջանական ժողովրդին: Հայաստանի նախագահը, թեեւ տիրապետում է ադրբեջաներենի, չի պատրաստվում ուղիղ դիմել ադրբեջանցիներին: Հայաստանի նախագահը նշել է, որ ադրբեջաներենի իմացությունը որեւէ կերպ թերություն չի համարում եւ ավելացրել է, որ Ադրբեջանի նախագահ իր հերթին որոշ չափով հայերենի է տիրապետում, քանի որ մեծ հայկական շրջապատ է ունեցել:
Նշենք որ ՄԱԿ-ում ելույթ ունենալիս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին Հայաստանի ղեկավարությանն է մեղադրել անկառուցողականության մեջ:
Սիրիայի հարցում Հայաստանի նախագահը դրական է գնահատել Ռուսաստանի Դաշնության ներգրավվումը, ընդգծելով, որ հայկական կողմը խորապես շահագրգռված է Սիրիայում եւ Իրաքում խաղաղության հաստատման մեջ:
Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին եւ մասնավորապես #ElectricYerevan շարժմանը, Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ ըստ էության, շարժմանը մասնակցող քաղաքացիների պահանջները հասկանալի էին, սակայն անիրատեսական, ինչն իր կարծիքով ապացուցում են նաեւ անկախ մասնագետները: Հայաստանի նախագահի խոսքով, անկախ երկիր լինելը ոչ միայն իրավունքներ, այլեւ պատասխանատվություններ է նախատեսում:
Նախագահ Սարգսյանն ասաց նաեւ, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:
