Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա՝ ապրիլի 9-ի իր հրամանագրով աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վլադիմիր Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:
