Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Նշենք, որ այսօր Եռաբլուր էին եկել ոչ միայն նախագահը, Պնախարարը, այլև զոհված զինծառայողների ազգականները, բարեկամներն ու քաղաքական դեմքերը՝ Սեյրան Օհանյան, Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան, Ալեք Ենիգոմշյանը, այնտեղ էին նաև ԱԻՆ ներկայացուցիչները։
