Սերժ Սարգսյանը` Ցեղասպանության, ԼՂ հակամարտության և ԵՏՄ-ի մասին (Video)
Այսօր «Россия 24 » հեռուստաընկերության ուղիղ եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում էր ռուս լրագրողի հարցերին: Նախագահ Սարգսյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին կրկին անգամ վերահաստատեց, որ ղարաբաղյան հակամրտությունը կարող է կարգավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Նախագահը հիշեցրեց, որ այն սկզբունքները, որոնք ամրագրված են Մինսկի խմբի ձևաչափում Հայստանի համար ընդունելի են, սակայն Ադրբեջանական իշխանությունները ամրագրված սկզբուքններից ոչ բոլորն են ընդունում:
