Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է անցկացնում
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:
Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:
