Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օֆելյա Համբարձումյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլեւ հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակ-մանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
