Սերժ Սարգսյանը ստորագրել է Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովի ընդունած օրենք է ստորագրել։
Նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
