Սերժ Սարգսյանը Վիեննայում կհանդիպի Մոգերինիի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինին: «Այսօր երեկոյան հանդիպումներ կունենամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,-նշել է Մոգերինին:
