Սերժ Թանկյանը հաստատել է. Ջորջ Քլունին գալու է Հայաստան
Հաստատվել էր լուրը, որ System of a Down ռոք խումբը 2015-ի գարնանը համերգ է ունենալու Երևանում: Լուրեր էին պտտվում, որ նրանց հետ Հայաստան է գալու նաև հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Թանկյանը հաստատել է լուրը: Նա ինստագրամի իր էջում գրել է.«Լուրեր են պտտվում, որ ապրիլին Ջորջ Քլունին գալու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»:
