Սերն այն լեզուն է , որով խոսում է ողջ երկրագունդը
Սերն այն լեզուն է , որով խոսում է ողջ երկրագունդը
Անկեղծ ասած մի կաթիլ անձրևի, թափվող արևի հետ հոգումս տողեր են ծնվում: Գուցե այս անգամ էլ գրեմ հոգումս եղած մտքերից…Երևի գրեմ: Չէ որ այս պահին հենց դա եմ ուզում: :Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։Ուզում եմ ժպիտներով շաղախել մարդկանց դեմքերը, ուզում եմ ամեն ոք գտնի իր երջանկությունը, որ երբեք չզգա կորստի ցավը, իսկ արցունքները հյուր գան միայն երջանիկ պահերին:Եթե կյանք, ապա` սեր, ուրեմն սիրենք և սիրվենք, քանզի դա է կյանքի նժարները պահում հավասարակշռության վիճակում; Սեր իմ Գուցե վերջին անգամ հնչեն այս խոսքերս.չէ որ չգիտեմ չարագույժ է լուրդ, թե ուրախացնող:Ճակատագիրը նորից է զգացմունքներիս հետ խաղում. հեռու կտանի քեզ ինձանից, թե ավելի կմոտեցնի: Անձևր է գալիս: Բնությունն էլ խոսում,,,
ՍՈՒՍԱՆՆԱ ԻՍԱՀԱԿՅԱՆ
