Սերյոժա Ավետիսյանի մոտ գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս
Shabat.am-ը գրում է. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս եւ տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվեցին լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվեցին երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվեց բուժման հետագա ռազմավարություն։
մանրամասները` սկզբնաղբյուրում
