Սևան-Գավառ ավտոճանապարհին «ԲՄՎ»-ն շրջվել է հարակից ձորակը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 05:53-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ավտովթար, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան – Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 08 TT 323 պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1974թ.) մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը (մոտ 5մ), ինչից Ա.Գ.-ը և ուղևոր Ռ. Ս.-ը (ծնվ.1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
