Սևանի գաղութում քանդակագործ «Կակուլին» ծեծել ու ոսկորներն են ջարդել․ Ահարոնը բողոքում է. «Տենց բան չկա»
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ահարոն Մխիթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:
Գործով երկու ամբաստանյալ են եղել: 25-ամյա Ահարոնից բացի ամբաստանյալի աթոռին է եղել նաև 24-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, ով բողոք չի բերել, նրա մասով դատավճիռն ուժի մեջ է մտել:
Հանցավոր արարքը կատարվել է «Սևան» ՔԿՀ-ում, որտեղ Ահարոնն ու Անդրանիկը պատիժ են կրել:
Ընդհանրապես Ահարոնը նախկինում չորս անգամ դատապարտվել է, առաջին անգամը՝15 տարեկանում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Պատանի Ահարոնի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, բայց նա նույն հոդվածով դատվել է նաև հաջորդ տարի…
Անդրանիկը նախկինում երկու անգամ է դատվել, երկու անգամն էլ՝ գողությունների համար: Առաջին անգամ դատվել է 17 տարեկանում, նրա նկատմամբ նույնպես պայմանական դատապարտություն է կիրառվել: Հաջորդ անգամ Անդրանիկը դատվել է երեք տարի անց…
Ահարոն Մխիթարյանը վերջին անգամ դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս, իսկ Անդրանիկ Հայրապետյանը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նրանք իրենց պատիժը կրել են «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ այս գործով կայացված դատական ակտի՝ նույն կալանավայրում գտնվող Վոլոդյա Շախպերյանը և Արմեն Ոսկանյանը վիճել են՝ զուգարանի դուռը ուշ բացելու պատճառով: Շախպերյանը հարցրել է՝ ինչո՞ւ ես ուշ բացում դուռը: Ոսկանյանը պատասխանել է. «Ստրախովկա եմ պահում»: Երկու կալանավորները վիճել են:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
