Սեյրան Օհանյան. Ադրբեջանում ռուսական ռազմաբազա չի կառուցվելու
Ադրբեջանում ռուսական ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունն արդեն հերքվել է: Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, արդյո՞ք ենթադրյալ ռազմաբազան չի սպառնա Հայաստանի անվտանգությանը:
«Մեր ունեցած տեղեկություններով, այդպիսի բան չկա»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
