Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում ադրբեջանամետ զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ Ուոլթերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ պետք է համատեղ աշխատել ռազմա-քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար` ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապ ետության ժողովրդի:
«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։
