Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ:
Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես` օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ.Ջևրիկյանի և շարքային Հ.Սևլիկյանի բուժման ընթացքով:
