Սեյրան Օհանյանի «միլիոնանոց» դղյակների մասին հարցրեք Օհանյանին
«Երրորդ Հանրապետություն» կուսակցության համագումարից հետո կուսակցության նորընտիր ղեկավար Վիկտոր Դալլաքյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա նշեց, որ Հայաստանում բոլոր վերջին ընտրությունները կեղծվել են։ Աժ նախկին պատգամավորը իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ հանդես եկավ՝ ասելով, որ երկիրը հասցրել են ծայրագույն վիճակի։ Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք Սեյրան Օհանյանը որեւէ մեղք չունի երկիրը ծանր վիճակի հասցնելու համար, Վիկտոր Դալլաքյանը պնդեց եւ ընդգծեց, որ ոչ, Օհանյանը որեւէ մեղք չունի։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Պաշտպանության նախկին նախարարի միլիոնանոց դղյակների մասին, սակայն վերջինս խուսափեց պատասխանել հարցին՝ նշելով, որ այդ մասին հարցրեք Սեյրան Օհանյանին։
Hraparak.am
