Սեյրան Օհանյանը՝ զինծառայողի մորից անձնագիր վերցնելու դեպքի մասին
Լրագրողները ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք Մուրացանի հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանին չե՞ն պատրաստվում ազատել պաշտոնից, քանի որ օրինական է համարում վիրավոր զինծառայողին բուժօգնություն տրամադրելու նպատակով՝ զինվորի մորից անձնագիր վերցնելը: «Խնդիրը պարզաբանել ենք, տվյալ անձը կպատժվի: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ բանակի ռազմաբժշկական վարչությունը հրաշքներ է գործում, բժիշկների խելացի մտքի, հոգատարության շնորհիվ վիրավոր զինվորների կյանքեր են փրկվել»,- ասել է Սեյրան Օհանյանը:
