Սեյրան Օհանյանը՝Վահան Մարտիրոսյանի արարքի մասին
«Չեմ պատկերացնում այնպիսի իրավիճակ, որը ՀՀ քաղաքացուն կարող է դրդել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ անցնել հակառակորդ պետության կողմը: Բացասական եմ գնահատում «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի արարքը»,լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պՆ Սեյրան Օհանյանը:
«Ես, ճիշտն ասած, չեմ լսել, որ Վահան Մարտիրոսյանը խոսել է հայկական բանակի մասին, էդպիսի տեղեկություններ չունեմ: Չգիտեմ՝ ինչ իրավիճակում պետք է մարդ լինի, որ այս հակամարտության շրջանակում անցնի մեր թշնամու կողմը եւ այդպիսի արտահայտություններ անի»,-ասաց Սեյրան Օհանյանը:
