Սեյրան Օհանյանը Գյումրիում կհանդիպի Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովին
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը՝ հունվարի 13-ին, մեկնելու է Գյումրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարը հանդիպում կունենա Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ»,- գրել է ՊՆ խոսնակը:
