Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը: Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են «կառուցողական» խնդիրներով, բայց իրենք փոխանակ քարը քարի վրա թողնեն, փորձում են չթողնել»,-կատակեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը շփման գծում լարվածություն ստեղծելով՝ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել:
