Սեյրան Օհանյանը «Լյուբավա»-ի ղեկավարի հետ քննարկել է ներդրումային հարցեր
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Լյուբավա» արդյունաբերական խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մարչին Կուբիցային եւ «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ տնօրեն Յարոսլավ Ռուխին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լյուբավա Արմենիա» ընկերության ռազմավարական զարգացման ծրագիրը, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում ներդրում կատարող լեհ գործարարներին Լեհաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ «Լյուբավա Արմենիա» ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ ներդրումային կապիտալի ավելացման հարցերը:
