Սեյրան Օհանյանը` սահմանի լարվածության մասին
Այսօր կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել Է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նախարարն իր խսքում նշել է, թե Ադրբեջանում կայացած Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ` իջնում: «Մեր հարևանները փորձում են լարվածությամբ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ շահել», – ասել է նա:
Ի դեպ, նախարար Օհանյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին հակառակորդի կողմից ցուցաբերած դիվերսիոն փորձերին, ասելով որ .«Հակառակորդը կրակում է խոշոր հրաձգային զենքերից և ավելի բարձր խոցման աստիճան ունեցող ականանետերից: Վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն-հետախուզական փորձեր են եղել, որոնք հայկական զինուժի կողմից կանխվել է»:
