Սեյրան Օհանյանը սեր է խոստովանում կնոջը
«Ես երկար տարիներ զինվորական եմ եղել եւ զինվորականի ամբողջ կյանքում ես իմ ընտանիքին ուշադրություն համարյա չեմ դարձրել: Ես չեմ էլ նկատել, թե ինչպես են իմ զավակները մեծացել եւ այսօր էլ մեծանում են, որովհետեւ լարված գործունեության մեջ անհատականը մի կողմ ես դնում, ընտանիքի խնդիրները մի կողմ ես դնում»,- Aravot.am-ի հետ զրույցում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց բոլոր այն քննադատություններին, որոնք հնչում են սոցցանցերում եւ այլուր իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի տարածած ֆոտոսեսիաների հետ կապված:
Հիշեցնենք, որ հաճախ այդ ֆոտոշարքերին մասնակցում էր ինքը՝ Սեյրան Օհանյանը, ընդ որում՝ սահմանային լարված օրերին նաեւ՝ հարուցելով շատերի դժգոհությունը:
Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հրապարակավ սեր խոստովանեց իր կնոջը՝ ասելով. «Ես շատ մեծ հարգանք ունեմ եւ սիրում եմ իմ ընտանիքը, իմ բոլոր զավակներին, նաեւ իմ տիկնոջը: Կարծում եմ, որ իմ տիկինը իմ կյանքում, համապատասխանաբար նաեւ ընտանեկան կյանքում առանձին գործունեության մեջ համապատասխան դերակատարում ունի: Գեղեցկությունը, ընդհանուր առմամբ չպետք է համեմատել շքեղության հետ: Մենք մեր ընտանիքով գեղեցիկ կյանքով ենք ապրում եւ միեւնույն ժամանակ մենք ներդաշնակ ենք ապրում մեր հասարակության հետ: Մենք մասնակից ենք բոլոր ցավալի երեւույթներին: Դուք ինքներդ նկատել եք, որ եւ ես եւ իմ տիկինը մասնակցում ենք բոլոր մեր զոհված ազատամարտիկների, մեր զոհված զինծառայողների բոլոր հուղարկավորություններին եւ այդպիսի միջոցառումներին, այդ ցավը մենք ինքներս մեր մեջ ապրում ենք»:
մանրամասն՝այստեղ:
