Սեյրան Օհանյանը տեղյակ չէ Մանվել Գրիգորյանի շուրջ հասունացած սկանդալի մասին
«Հարաբերական հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Մենք համագործակցում ենք ՊԲ-ի հետ, եւ ստացված տեղեկատվության համաձայն բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը զրույցի շրջանակներում անդրադառնալով գեներալ Մանվել-Վահան Բադասյան «փոխհրաձգությանը», նշել է, որ տեղյակ չէ Վահան Բադասյանի` Մանվել Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ հայտարարությանը: Միեւնույն ժամանակ նախարարը նկատել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լուրջ աշխատանքներ է կատարում:
