Սեյրան Օհանյանը զգուշացնում է պաշտոնյաներին
Հայաստանում պետական գերատեսչությունների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվելու: Դրա նպատակը համընդհանուր մոբիլիզացիային պետական համակարգի պատրաստվածության ստուգումն է: Այլ կերպ ասած, պետք է ստուգել, թե ինչ կլինի պատերազմ սկսվելու դեպքում:
Տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ լարվածության աճն ու համընդհանուր մոբիլիզացիան ֆանտաստիկա չեն թվում: Երկու հարեւանների հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ավելին, Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում ենք, իսկ Թուրքիայում աճում է ապակայունացման, միջէթնիկ պատերազմի եւ քրդական պետության ստեղծման հավանականությունը:
Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն է բացվում, ընդ որում, մեր «անվտանգության երաշխավոր» Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին ագրեսիվ գործողությունների է դիմում: Ուժեղացող Իրանն էլ աստիճանաբար շոշափում է Հայաստանի թույլ տեղերը:
Նման շրջապատում Հայաստանն այնպես է ապրում, կարծես անվտանգության երաշխիքներ ունի ուժի բոլոր կենտրոններից: Տնտեսությունն ու ընդերքն անխնա մսխվում են, պետությունն ավելացնում է արտաքին պարտքը, ազատվում է ռազմավարական ակտիվներից, ամեն ինչ Ռուսաստանին հանձնելով:
Պաշտպանության նախարարությունը, որն ադեկվատ է գնահատում ռիսկերը, փորձում է հասկանալ, թե արդյոք երկիրը պատրաստ է պատերազմի: Ավելին, նախարարությունը բարձրաստիճան այրերին զորավարժությունների կանչելով եւ ներգրավելով նախարարությունները, փորձում է արթնացնել պաշտոնյաներին ու հասկացնել տալ, որ վաղն ամեն ինչ կարող է փոխվել:
մանրամասն՝ այստեղ:
