Սեյրան Սարոյանը՝ «քֆուրի» ու «չափալախի» մասին
Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության պատճառը, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի կարծիքով, «քֆուրի հետևանք» է:
«Կարգ ու կանոն պիտի լինի վերջապես, թե չէ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Արամ Մանուկյանն իրեն թույլ էր տվել ՀՀ նախագահի հասցեին անպատիվ խոսքեր ասել:
«Ա՛յ էն ժամանակ մենք մեր մեջ պիտի մեր ընկերոջը մեր ապտակը տայինք, ասեիքն՝ քանի գլուխ ունես, ա՛յ տղա, էսքան ժողովորդի մեջ մեր ես քրֆում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը՝ իր գործընկերներին մեղադրելով Արամ Մանուկյանին ժամանակին «չափալախ» չտալու համար:
«Ա՛յ Արամ, դու կարգին մարդ, գրագետ մարդ, կանգնի՛, ասա՛, լավ չի ղեկավարում, դու քանի գլուխ ունես, կանգնես հանրապետության նախագահին մեր քրֆես,- ասաց Սեյրան Սարոյանը,- Բա էդ որ քֆուր էիր տալիս, չէիր մտածում, որ մի օր մի հատ տղա կգա, կտա բերնիդ»:
