Շաբաթվա վերջում պարզ կլինի. Ճշմարիտյանը՝ հրաժարականի մասին
Yerkir.am-ը գրում է .
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, պատասխանել է. «Դեռ ոչ, այս շաբաթվա վերջում դա պարզ կլինի»: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հրաժարականը, Ճշմարիտյանը այդ հարցին չի պատասխանել: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների, տրվելու է Դաշնակցությանը:
