Շահեն Հարությունյանը Նախագահից և ԿԳԲ-ից պահանջեց ապահովել իր և մոր անվտանգությունը
Shabat.am-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, Շանթ Հարությունյանի և ընկերների գործով նիստի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունը, դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԿԳԲ-ին, պահանջելով ապահովել իր և մոր անվտանգությունը:
Բողոքի քննությունը հետաձգվեց փաստաբան Արա Զաքարյանի բացակայության պատճառով: Ներկայացրած բողոքը հիմնավորելու հնարավորություն ստացան միայն մի քանի ամբաստանյալներ:
Դատապարտյալ Արմեն Հովհաննիսյանին Դատավորը խոսքի իրավունք չտվեց՝ պատճառաբանելով, որ նրա փաստաբանը ներկա չէ և որ առաջինը նա պետք է ներկայացնի բողոքը հիմնավորող փաստեր:
Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը ընդհատեց Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի խոսքը՝ պատճառաբանելով, որ դեռ հայտարարությունների ժամանակը չէ:
Շահեն Հարությունը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԿԳԲ-ին, պահանջեց ապահովել իր և մոր անվտանգությունը, անդորրը. «Ինչքան էլ ստորությունները շարունակեն, մեկ է ես չեմ կոտրվելու»:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 16-ին:
