Շանթ Հարությունյանի գործով նիստի օրը հայտնի է
«Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով վերաքննիչ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Նիստը կնախագահի դատավոր Արշակ Խաչատրյանը։
Նշենք, որ բոլոր ամբաստանյալների փաստաբանները պահանջում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան մեղավոր ճանաչեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Իսկ նրա որդին՝ անչափահաս Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ Բոլոր ամբաստանյալներին դատարանը մեղավոր ճանաչեց:
