«Շանթ»-ի դերասանը կասկածվում է թուղթ գողանալու մեջ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` «Շանթ» հեռուստաընկերության դերասանը կասկածվում է թուղթ գողանալու մեջ:
Հունվարի 26-ին` ժամը 20:00-ին, ոստիկանություն բերման են ենթարկվել «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչ, 43-ամյա Կարենը և «Շանթ» հեռուստաընկերության դերասան, 22-ամյա Էդգարը:
Մեր տեղեկություններով՝ Կարենը խոստովանել է, որ 2014թ. սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ից պարբերաբար գողացել է «Ա4» ֆորմատի թղթեր:
«Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
