Շանտաժի ճանապարհը նախընտրած Ալիեւն ու իր երկիրը խորը ճգնաժամի մեջ են
"Սա Ադրբեջանի վերջին երկու տարվա` շանտաժի քաղաքականությունն է` ուղղված է հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի երկրներին եւ առհասարակ, միջազգային հանրությանը: Դիվերսիոն փորձերով, կրակահերթ արձակելով Ալիեւը փորձում է իր իսկ ժողովրդի ուշադրությունը շեղել: Ինչպես գիտեք նավթի գների հետ կապված Ադրբեջանում մեծ դժգոհություններ կան, այսինքն դժգոհություններ կան նաեւ իրենց երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, ինչպես նաեւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներից եւ այլն:Այդ իսկ պատճառով, հանրությանը շեղելու համար, միեւնույն ժամանակ շանտանժի ենթարկելով միջազգային հանրությանը, Ադրբեջանը դիմում է նման քայլերի, որպեսզի որպեսզի իրական բանակցություններից շեղում կատարվի",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին դիվերսիոն փորձին ասաց ԼՂՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Լ. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:
Նոնա Ադամյան
