Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը քիչ առաջ ժամանել է Երևան։
Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։
Մրցանակաբաշխությունը, որի նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին և հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության, տեղի կունենա ապրիլի 24-ին:
