Շառլ դե Գոլ օդանավակայանից 57 մարդ է ազատվել աշխատանքից ծայրահեղական հայացքների համար
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանի ղեկավարությունն աշխատանքից ազատում է աշխատակիցների, որոնց կասկածում է ծայրահեղական հայացքներ ունենաու մեջ: Նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո եւս 5 մարդու են ազատել աշխատանքից: Այս մասին հաղորդել է ոստիկանության պրեֆեկտ Ֆիլիպ Ռիֆֆոն:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո մեկ տարվա ընթացքում օդանավակայանի 57 աշխատակից կորցրել է աշխատանքը:
