Շարմազանովը ՊՊԾ գնդի գրավումն ահաբեկչություն է անվանել
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն անվանել է ահաբեկչություն: Նա անդրադառնալով հուլիսյան դեպքերին, ասել է, որ «ՀՀ իշխանությունների եւ ՀՀ նախագահի սառը դատողության շնորհիվ ահաբեկչության դեմ պայքարելու դասական ճանապարհը չի ընտրվել»:
«Ի շնորհիվ ՀՀ ղեկավարության եւ նախագահի սառը դատողության, իշխանությունը հուլիսյան իրադարձությունների ժամանակ դասական ճանապարհով չգնաց ահաբեկչության դեմ պայքարելու համար: Իշխանությունն համերաշխության եւ հանդուրժողականության ճանապարհով գնաց եւ դրա արդյունքում մեր պետությունն հնարավոր եղավ զերծ պահել նոր ցնցումներից»,- ասել է նա:
