Շարքային Վրեժը խանդի պատճառով խոշտանգել, ծեծել է իր 16-ամյա կնոջը, կտրել է գլխի մազերը
1in.am-ը գրում է.Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է պայմանագրային զինծառայող Վրեժ Բ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 24-ամյա շարքային Վրեժը 2013 թվականի դեկտեմբերի 25-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել անչափահաս՝ 16-ամյա Լաուրայի (անունը փոխված է) հետ:
2014 թվականի մարտի 13-ին, անչափահաս կնոջը խանդելով ուրիշ տղամարդկանց հետ գաղտնի շփվելու համար, Վրեժը Սյունիքի մարզի գյուղերից մեկում, իր տատի տանը ժամը 18-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հաջորդ օրվա՝ մարտի 14-ի առավոտյան Լաուրային խոշտանգել է:
Նա դիտավորությամբ կնոջ մարմնի տարբեր մասերին պարբերաբար ուժեղ հարվածներ է հասցրել, պատճառել է ֆիզիկական ցավ, կնոջը զրկել է շարժվելու հնարավորությունից՝ կապկպել է, նրա կամքին հակառակ կտրել է գլխի մազերը:
Լաուրան մի կերպ ազատվել է վրիժառու տղամարդու ձեռքից, բայց Վրեժը բռնել է նրան, ձեռքերը ոլորելով վերադարձրել տուն՝ իր գործողություններով կնոջը պատճառելով հոգեկան ու ֆիզիկական տառապանք և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Բացի այդ, մայիսի 16-ին, ժամը 18-ի սահմաններում նույն շարժառիթով Վրեժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Լաուրայի գլխին և ուսերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Մայիսի 26-ին, ժամը 22-ի սահմաններում Վրեժը Լաուրայի վարձակալած բնակարանում դարձյալ ծեծել է նրան՝ երկու անգամ ապտակել ու մեկ անգամ ոտքով հարվածել է Լաուրայի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Մայիսի 27-ին Վրեժը ձերբակալվել է, իսկ մայիսի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վրեժին կալանքի տակ առնելու միջնորդությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
