Շարունակում է հրաժարվել ցուցմունք տալուց
Առանձնապես խոշոր չափերի կաշառք` 20 հազար դոլարի կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված դատավոր Խաչատուր Խաչատրյանը շարունակում է հրաժարվել ցուցմունք տալուց, ըստ այդմ դատավորի հետ կապված որեւէ գործողություն չի կատարվել: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը:
- Չեմ կարող ասել առհասարակ ցուցմունք կտա, թե ոչ, բայց այս պահին հաստատ ցուցմունք չի տա: Ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց դա չի նշանակում, որ ասում է, որ ինքը որեւէ գործողություն չի կատարել: Շուտով կհայտնենք դատավորը իրեն առաջադրված մեղադրանքի, որ մասով է ընդունում իր մեղքը, կամ առհասարակ ընդունում է, թե ոչ:
Ն. Ադամյան
