Շատ բան են խոսում. Տարոն Մարգարյանը՝ տեղերում վարչական լծակներն օգտագործելու մասին
Թաղապետերը կուսակցականներ են, երբ կսկսվի քարոզարշավը եւ իրենց ցանկություն ունենան ակտիվ քարոզչությանը մասնակցել, մենք օրենքով սահմանված կարգով դա կապահովենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ վարչական շրջանների ղեկավարներն ու համայնքապետերը իրենց լծակներն օգտագործում են քարոզչական նպատակներով, իրենց աշխատակիցներին հանձնարարում են ցուցակներ բերելու, որոնք պետք է քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:
«Դեռ քարոզարշավը չի սկսվել: Մենք պետք է փաստերով խոսենք, շատ բան են խոսում, ես էլ եմ շատ բաներ լսում այլ կուսակցությունների հետ կապված»,-ասաց նա:
