Շատ հոգատար ամուսին էր. Հարեւանները ցնցված են 38-ամյա կնոջ սպանությունից. մանրամասներ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում այսօր` հուլիսի 4-ին, դանակի հարվածներով կնոջը սպանելու մեջ կասկածվող 42-ամյա Վահան Կ.-ի վարքի մեջ հարեւանները նախկինում որեւէ տարօրինակ բան չեն նկատել, չեն լսել, որ նա կրոնական որեւէ հավաքի մասնակցի:
Հարեւանները, որոնք կատարվածից զարմացած էին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Վահան Կ.-ն տաքսու վարորդ էր աշխատում, իսկ կինն էլ կարի ֆաբրիկայում էր աշխատում:
«Վահանը շատ հոգատար հայր էր, նույնիսկ կնոջը եւ աղջիկներին մեքենայով էր տանում գործի եւ դասի: Երբեւէ կռիվ կամ որեւէ տարօրինակ բան չենք նկատել, չգիտենք` ինչու է նման բան արել»,-ասաց հարեւաններից մեկը` նշելով, որ ընտանիքը հիմնականում հարեւանների հետ չէր շփվում:
