Շատ լավ կլիներ, որ ՃՇՇ-ների ղեկավարներին կարգի հրավիրեին.VIDEO
Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում վերջին օրերին անընդհատ տեղացող առատ ձյունը անանցանելի է դարձրել միջհամայնքային ճանապարհները։
Չմաքրված ճանապարհների պատճառով ավտոմեքենաները շարունակում են շարքից դուրս գալ, իսկ վարորդները կենաց-մահու կռիվ են տալիս՝ միջպետական ճանապարհով երթեւեկելու, եւ ողջ-առողջ տեղ հասնելու համար:
Իսկ թե ո՞րն է նման աշխատելաոճի պատճառը, եւ թե ով ո՞վ է վերջապես պատասխանատվություն կրում նման անբարեխիղճ աշխատանք կատարելու համար, այդպես էլ ադ հարցի պատասխանը մնում է օդից կախված, քանի որ երբ հերթը հասնում է պատասխանատվություն կրելուն, ապա ամենալավագույն ձեւը, հարցի պատասխանը ուղղակի շրջանցելն է:
Միայն հետաքրքիր է, թե այդ ինչ գաղտնի վայրերում են իրականացվում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները, երբ հայտարարությունների տեսքով ասվում է մի բան, իսկ իրականում օրեր շարունակ միջպետական ճանապարհների վիճակն ու պատկերը շարունակում է մնալ խայտառակ վիճակում:
Շատ լավ կլիներ, որ հայրենի կառավարությունն այս հարցը դարձներ խիստ օրակարգային, իսկ պատկան մարմիններն էլ մեկ առ մեկ կարգի հրավիրեին բոլոր այն ՃՇՇ-ներին ու նրանց ղեկավարներին, որոնց թեթեւ ձեռքով էլ ահա տիրում է այս խայտառակ իրավիճակը:
Սարսափելի է հատկապես Երեւան-Վանաձոր ճանապարհը, ուր կարծես թե դժվար է մի բուռ աղ, կամ ավազաի հատիկ հայտնաբերել:
Տեսանյութերն առավել խոսուն են...
