Շաղիկ գյուղի դպրոցի բազմամյա տնօրենը նաև մեծ յուրացնող է եղել
1in.am-ը գրում է.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Վարդան Վարդանյանի գործի դատական քննությունը:
42-ամյա Վարդան Վարդանյանը բարձրագույն կրթություն ունի, երկու մանկահասակ՝ 2010 և 2012 թվականներին ծնված երեխաների հայր է:
Ըստ դատական ակտի՝ Վարդանյանը 14 տարի՝ 2000 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի ապրիլի 29-ը աշխատել է որպես Շիրակի մարզի Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վարդան Վարդանյանը, պաշտոնատար անձ լինելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Նա կազմել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումար:
Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 308 հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 314 հոդվածի 1-ին մասով:
Վարդան Վարդանյանը 2009 թվականի մարտի 1-ին համապատասխան աշխատանքային պայմանագրով Շաղիկի հիմնական դպրոցում որպես հավաքարար աշխատանքի է ընդունել իր մորը՝ Ելենիկ Վարդանյանին:
Հաստատապես իմանալով, որ մայրն աշխատանքի չի հաճախում, աշխատանքային պարտականությունները չի կատարում, մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ոչ միայն չի լուծել մոր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, այլև իր ընտանիքի սոցիալական և նյութական պայմանները բարելավելու, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Ելենիկ Վարդանյանի փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, կազմել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր:
մանրամասները` սկզբնաղբյուրում
