Շախմատային օլիմպիադայից հետո Ադրբեջшնի կանանց հավաքականում սկանդալ է հասունացել
Ադրբեջանցի շախմատիստուհի Գյուլնար Մամեդովան երկրի կանանց հավաքականի ավագ, բելառուս մասնագետ Միխայիլ Շերեշևսկուն մեղադրել է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մամեդովայի խոսքով՝ թիմի ավագն Ադրբեջանում իր աշխատելու հենց սկզբից իրեն չի վստահել, և դա ազդել է նրա հոգեբանական վիճակի և արդյունքների վրա:
«Նույնիսկ երբ հավաքականում ես վարկանիշով երկրորդն էի՝ նա ինձ ընկալում էր միայն որպես պահեստային խաղացող։ Իսկ այն բանից հետո, երբ սկսեցի կիրառել Շերեշևսկու և Տոմաշևսկու դեբյուտային մշակումները, վարկանիշս շատ կորցրեցի», — սոցցանցերում գրել է շախմատիստուհին։