«Շերեմետևոյում» ինքնաթիռ է այրվել.video
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ դեպք է պատահել. հրդեհվել է Իլ-96 ինքնաթիռը: Ինքնահրկիզումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:25-ին: Այդ պահին ինքնաթիռում մարդ չի եղել:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել` ո՛չ ներսում, ո՛չ էլ ինքնաթիռի մոտակայքում մարդիկ չեն եղել:
