Շինանյութի Սերոժի մարդիկ թույլ չեն տվել հեռացնել մահվան պատճառ դարձած ապարատները
Արարատի մարզում շահումով խաղերի ապարատների պատճառով ողբերգական դեպքն էլ չի զսպել այս յուղոտ բիզնեսով զբաղվողների ախորժակը: Հուլիսի կեսերին մենք գրել էին Դարակերտ գյուղում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված էին գտել Հայանիստ գյուղի 40-ամյա բնակիչ Յուրաին, ով որպես լիցքավորվող էր այնտեղ աշխատում: Նրա մերձավորները եւ աշխատակիցները մեզ պատմել էին, որ դեպքին նախորդած օրերին Յուրան «նստել» էր գազալցակայանի տարածքում մոտ օրերը տեղադրված «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի «Էլ լոտո» շահումով խաղերի ապարատների վրա եւ ամբողջ օրը խաղացել ու մեծ գումարներ տարվել:Իսկ ինքնասպանություն գործելուց ժամեր առաջ մահվանից ժամեր առաջ տանուլ է տվել գազալցակայանի ողջ օրվա հասույթը՝ խոշոր գումար:
«Գուդվին Բետ»ը, հիշեցնենք, պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ հայտնի Շինանյութի Սերոժին, Աշտարակ գնացող ճանապարհին հսկա արձանախմբերով առանձնատան տիրոջը:
Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով :Մեզ հայտնի է դարձել, որ ողբերգական դեպքից օրեր անց Դարակերտի տարածքում գտնվող գազալցակայանի սեփականատերը վրդովված հորդորել է աշխատակիցներին, որ հոսանքից անջատեն երկու ապարատները, հավաքեն եւ համապատասխան անձանց տեղեկացնեն, որ գան եւ տանեն «գլխակեր» սարքերը: Շինանյութի Սերոժի մարդիկ եկել են, բայց ոչ թե ապարատներն են հետ տարել, այլ գազալցակայանի տիրոջը, ով մի քանի ժամ անց «խելոքացած» վերադարձել է ու աշխատակիցներին տեղեկացրել, որ ապարատները մնալու են։
մանրամասն՝ այստեղ:
